Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկանգամ.

 

— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրըծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանիպետք չես գալիս:

— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:

— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզնման պարապ — սարապ չեմ տզտզում: Եսօրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկձուն քանիս է:

— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչևհիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու եսածում:

— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմկարծիքով՝ այսքան կչկչալուն մի ձուն շատքիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:

— Բայց դու ի՞նչ ես շինում, դու, որ իմ մի ձունքիչ ես համարում:

— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմհայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դահավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ— մարիկ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *