Monthly Archives: March 2024

Գրադարանում Վիլյամ Սարոյան (մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային
գրադարան։
Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր
լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները
պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային
ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ
դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ
էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում
էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի
մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս
հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը
հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին
գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝
գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր
եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին
ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.
– Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ
կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։
Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և
մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ
հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ
ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։
– Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
– Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։
– Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։
– Բոլորը,- ասաց Լայոնելը։
– Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։ – Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն
չորս գիրք կարելի է վերցնել։
– Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։
– Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։
– Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։

– Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի
ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել.
բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
– Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։
– Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։
– Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։
– Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
– Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։
– Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ
ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։
Հարցեր և առաջադրանքներ
1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:
2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:
1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:
2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:
3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:
4. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
5. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:



Ճանփորդապատում

Մենք երեկ  գնացել էինք Փայտարվեստի  թանգարան,   այնտեղ  կային  օրորոցներ   և փայտից  պատրաստված   մարդիկ  և  այնտեղ  քառակուսի  փայտ  և  նկարած  էր  «Կիկոսի մահը»  կար  այնտեղ նաև  գդալներ  և  նրանց  վրա  նախշեր։ Կար մի փայտե քնադակ․ պապիկը  նստած  էր  և  տատիկը , որը   լավ  չէր  տեսնում  ու  մտածում  էր,  որ  սատանայի  ձեռքը փակել է ասեղը։

 

 



Ճանապարհորդ Ջեկոն

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։
Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

  • Կարելի՞ է։
  • Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…
    14
    Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։
    Պառավը նստեց, զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո
    գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։
    Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես
    լինում է առհասարակ։
    Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։
    Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ
    բան է շարժվում։
    «Երևի հավ է»,- մտածում եմ։
    Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին
    և փեշերով ավելի ծածկեց։
    Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու
    շարունակեց անխոս կարդալ:
    Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց:
    Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ
    կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց.
  • Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։
    Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը
    հավ չի, այլ երևի կատու։
    Գնացինք մի փոքր էլ, կոնդուկտորը եկավ տոմսերն ստուգելու։
  • Ձեր տոմսը, ձեր տոմսը,- կրկնում էր նա բարձրաձայն։
    Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.
  • Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…
    Վագոնը լցվեց շան հաչոցով։
    Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով
    խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.
  • Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն…
    Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։
    Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի
    արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկվզին կապույտ ժապավենից մի բանթ։ 15 Դուրս նետվելով նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և,
    պառավին նկատելով, թռավ նրա գոգը։
  • Սա ի՞նչ բան է,- ասում է կոնդուկտորը,- ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։
  • Ի՜նչ կա որ,- ասում է պառավը շանը գրկելով,- զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։
  • Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,- զայրանում է կոնդուկտորը։- Եկող կայարանում
    կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։
  • Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։
  • Չի՛ կարելի,- կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։
    Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի
    այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։
  • Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։
    Պառավը չի համաձայնում։
  • Չեմ կարող,- ասում է,- շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։
    Կմեռնեմ` չեմ թողնի։
  • Դե՛ իջեք։
  • Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…
    Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։
  • Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։
    Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։
    Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը,
    գնացքը շարժվեց։
    Պառավը մնաց շվարած։
  • Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։
    Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում,
    հուզվում.
  • Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…
    Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը,
    լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն և թռավ պառավի գոգը։
    Ճամփորդները զարմանքից վեր կացան։
  • Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,- ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։
    16
    Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։
  • Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,- զարմացավ նա։
  • Չե՞ք տեսնում ո՛նց է հևում,- նկատեց մեկը,- գնացքի ետևից վազել է, էլի։
    Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը
    վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել…
    Բայց ինչ ասես, որ եկել էր։
    Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր
    կրծքին ու կրկնում.
  • Ջեկո՛ ջան, Ջեկո՜…
    Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին
    և ուզում էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելովլիզում էր ձեռները։ Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին թե`
    կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում…
    Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի,
    փող կտա, տոմս կառնի։
    Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։
  • Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր,
    պառավ, հասկացի՛ր։
    Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա և ինքը բարձրանալով,
    վագոնի դուռը փակեց։
    Այս անգամ պառավը լաց եղավ։
    Իսկ ես, խղճալով թե՛ պառավին և թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանածնայում եմ տեսնեմ ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։
    Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց
    շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։
    Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած,
    այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլըհը՛- թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա և նստեց լեզուն հանած։
    Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպիկությունը և ցույց
    տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր,
    որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, և նա մնաց այդպես մինչև մյուս կայարանը։
    Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։
    17
    Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների
    հետ։
    Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ
    սկսեց ծիծաղել։
  • Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,- ասաց նա։- Միևնույն է, դա արդեն
    սովորել է առանց տոմսի ճամփորդել։
    Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։
    Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան և փեշերով ծածկեց։
    Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ
    հաչում։
    Եվ այդպես հասանք Երևան։
    Հարցեր և առաջադրանքներ
  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ կոնդուկտորի- Ուղեկցորդ
    բացատրի՛ր։
  2. Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.
    ձայն ծպտուն չհանել –
  3. ավունք տալ –
    վնաս տալ –
  4. Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը նշի՛ր.
    պառավը
    ուղեկցորդը
    ճանապարհորդներից մեկը
  5. Ի՞նչ կպատմես շնիկի մասին:
  6. Արդարացրո՛ւ տատիկին:
  7. Արդարացրո՛ւ կոնդուկտորին:
  8. Մեղադրի՛ր տատիկին:
  9. Մեղադրի՛ր կոնդուկտորին:
  10. Հորինի՛ր. «Ջեկոյի նոր արկածները


մաթեմատիկա

Աստղանիշները  փոխարինիր համապատասխան թվանշաններով

6 4 2 7

+  8  5  4

_________

7  2 8 1

 



Աղբյուր  Հովհաննես Թումանյան 

Սարի լանջին, ժայռի տակ, Ջուր էր բըխում սառնորակ Ու ցրվելով խոտերում Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ Շինեց հովիվն ու անուշ Խաղ ասելով նա տարավ Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ են սարից` Շոգից հանած չոր լեզուն,

Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից, Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ, Սառն աղբյուրին որ հասավ, Գըլխարկն առավ ու չոքեց՝ Խմեց, սիրտը հովացա

Ու տվավ իր օրհնանքը Անցվոր մարդը էն բարի.

«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ 

ժայռի-Գետնից սեպաձև բարձրացած քարեղեն զանգված, բարձր ապառաժ

լանջին-Կուրծք

սառնորակ-Սառը և վճիտ, հաճելիորեն սառն: Սառնորակ ջուր:

ցրվելով- չբ. Բաժանվել, հեռանալ, անջատվել, տարածվել, սփռվել, ծավալվել,

Պախրեն-Եղնիկ, եղջերու

  1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

ժայռի-Գետնից սեպաձև բարձրացած քարեղեն զանգված, բարձր ապառաժ

լանջին-Կուրծք

սառնորակ-Սառը և վճիտ, հաճելիորեն սառն: Սառնորակ ջուր:

ցրվելով- չբ. Բաժանվել, հեռանալ, անջատվել, տարածվել, սփռվել, ծավալվել,

Պախրեն-Եղնիկ, եղջերու

  1. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:  ժայռի  տակ  ջուր  էր  բխում։

  2. Ինչպիսի՞ն էր աղբյուրը: 

  3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը, նկարի՛ր ու վերնագրի՛ր: 

  1. Փորձի՛ր բացատրել այս հատվածը: 

«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…» 

 

 

 

 



Մաթեմատիկա

Մայրիկը գնեց 6 կգ կաղամբ, որի 1կգ-ն արժե 200դրամ, և 4 կգ գազար, որի 1 կգ-ն արժե 300 դրամ: Նա վաճառողին տվեց մեկ 5000 դրամանոց թղթադրամ: Որքա՞ն դրամ պետք է վերադարձնի վաճառողը նրան: 

Լուծում 

 

Պատասխան՝ 

 

Սոնան գնեց 6 լիտր կաթ, որի 1 լիտրըարժե 400 դրամ, և 10 ձու, որի 1 հատն արժե50 դրամ: Նա վաճառողին տվեց 10.000դրամանոց մեկ թղթադրամ: Որքա՞ն դրամպետք է վերադարձնի վաճառողը նրան: 

Լուծում 

 

Պատասխան՝ 

 

Կազմի՛ր 5 և 7 թվանշաններով գրվող բոլոր եռանիշ թվերը և հաշվի՛ր այդ թվերից ամենամեծի ու ամենափոքրի տարբերությունը: 

 

10.Հաշվի՛ր: 

250×6=               180:60= 

325×7=               538×5= 

450:9=               296×8= 

640:80=             480:6= 

420:6=               280:4= 

230×9=              240:3= 

165:5= 

123:3= 

84:4= 

36:2= 

36:3= 

 



Գարնանամուտ

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

գարնանամուտ-գարնան սկիզբը

հրճվել-շատ ուրախանալ

լացակումած-այստեղ՝ թաց

ճումբ-կոշտ հողի կտոր, հողակոշտ

  • Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները:

  • Դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:

  • Շարունակիր.

Երբ գարունը գալիս է, …

Երբ ծառերը ծաղկում են, …

Երբ արևը ժպտումը, …



Մայրիկագովք

 

Արևի  պես  սիրուն ես,
Նռան նման քաղցր ես ։    

Անչափ սիրում եմ քեզ,

Հոտավետ ծաղիկ ես,

Իմ անուշիկ   մարիկն ես։

Տեսնում  եմ  քեզ  և  ուրախանում  եմ։



Գարունը և աղջիկը

Կար  մի  գարուն,   նա  ընկերներ  չուներ։  Նա  մենակ  էր,  ոչ ոք չէր խաղում իր հտտ։ Գարունը շատ տխուր էր , ծաղիկները չէին ծաղկում, երեխաները ձանձրանում էին։  Մի  օր   ոչ մի  երեխա   չեկավ։   Մի  աղջիկ   եկավ,   նրանք  ընկերացան,   և   գարունը   ասաց․

–  Ոչ  մեկը  չի   գալիս ինձ հետ խաղալու, դրա համար էլ ես չեմ ծաղկում, քանի որ միշտ տխուր եմ և միայնակա։  Խաղա՛  ինձ  հետ, որ ես ծաղկեմ և ձեզ համար տաք գարուն դառնամ։

Աղջիկը    կանչեց   իր   ընկերներին , որ միասին խաղաղան գարնան հետ։   Բոլորը խաում էին իրար հետ, գարունը ուրախ էր շատ։ Ամեն ինչ նորից ծաղկեց։