About zaraghazaryan

View all posts by zaraghazaryan:

Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է
աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան
իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
– Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Մի ժամից հետո լուսնին հասա։
Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ.
արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած
դարմանի մեջ։
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։
Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու
թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի
անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը
կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ
աջով կացինն էի բռնել։
Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի
էր, բայց գլուխս չկորցրի։
Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը
կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն
տվեց։
Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը
կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու
պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։
Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ
խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ
փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Հարցեր և առաջադրանքներ
3. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշները։
Ելք –
Աստիճան –
Սարսափ –
Եղունգ –
Կույտ –
4. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ք կամ կ:
Եր…ինք, սանդուղ…, ել…, եր…իր, քաղա…, ներ…և, արեգա…, Թուր..իա, բա…լա, ս…սել
5. Լրացրո՛ւ սյունակները՝ տեքստից առանձնացնելով համապատասխան բառեր:
Առարկա (ի՞նչ) Գործողություն (ի՞նչ անել)
6. Նախադասություններն առանձնացրո՛ւ վերջակետով:
Մի բակլա տնկեցի բակլան իսկույն սկսեց աճել աճեց ու շուտով հասավ լուսնին ես
սկսեցի ցողունով վեր բարձրանալ մի ժամից հետո լուսնին հասա։
7. Գրի՛ր տրված բառերի հոգնակին:
27
Օրինակ՝ բակլա-բակլաներ
Ցողուն –
Երկինք –
Փոս –
Բույս –
Կացին –
Ժամ –
8. Նոր ավարտ հորինի՛ր:
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ
խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա….



«Ես կարողանում եմ

  ես  Զառա  Ղազարյան  եմ, սովորոում եմ 3.3 դասարանում: Սիրում եմ մարզվել, մասնակցել  պարի  պարպմունքներին, սիրում եմ նկարել, սիրում եմ   պարել:

     Իմ ուսումնական տարին

Այս ուսւոմնական տարում ես սովորել եմ վարել իմ բլոգը, մուտքագրել, գրել:

 Իմ բլոգը

Իմ բլոգի հղումը՝ https://zaraghazaryan.edublogs.org/

Ես կարողանում եմ մուտք գործել իմ բլոգ, հրապարակել նյութեր: Ունե   53 հրապարակում:

Իմ բլոգի կարգերն են՝

Իմ ուսումնական տարին

Իմ ճամփորդությունները

Իմ Paint -ով ամենանկարը

Իմ ամնեհորինուկը

Իմ սիրելի հորինուկը՝ Արքայազն դդումը

Իմ ճամփորդությունները

Մենք շատ ենք ճամփորդում: Այս տարի ես գնացել թանգարաններ, գանցել ենք Արմավիրի մարզ, ծանոթացել ենք այնտեղի սովորողների հետ, սովորեցրել ենք համակարգչով աշխատել:

Paint-ով ամենանկարը

Read more: «Ես կարողանում եմ



Թե ինչպես կապիկները ծանոթացան



Թե ինչպես կապիկները   ճամփորդեցին 

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցինճամփորդել, աշխարհճանաչել:  Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցինու հարցրին..
Ի՞նչ է երևում:
Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
Հիմա ի՞նչ է երևում:
Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
Իսկ հիմա ի՞նչ է երևում:
Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես: 



Մեղուների մասին

Մեղուներն ապրում են մեծ խմբերով և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի
գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:
Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը:
Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով շգունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:
Առողջ և ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր
մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ:
Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր
մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում
սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:
Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հո/տառության ուժեղ
զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր
հեռավորությունից:
Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին
տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են
հուշել նաև ծաղիկների հեռավորությունը փեթակներից: Մեկ մեղուն օրվա մեջ կարող է
նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:
Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա
նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների և թռչելով մոտ
երեք հարյուր հազար կմ տարածություն:
Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ
փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց
սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Հարցեր և առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։
2. Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:



Մեղուների հովիվը և արջերը

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։
Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։
Նրանք ինձ կապեցին և որպես  գերի ծախեցին։
Սև օրեր սկսվեցին ինձ համար։
Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ
նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի
բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։
Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։
Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են
հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։
Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։  23
Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։
Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի
չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։
Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ
ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։
Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր և առաջադրանքներ
3. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

բացատներում-ազատ տեղ   դատարկ տեղ

ելարան-Փայտե շարժական սանդուղք:

4. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

5. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

6. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:Քա…ցր, դժբա…տ, …, գլու…, մե…ու, տ…ուր, ծա…ել, տե…ավորել, վա…եցնել, փա…նել:

7. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:
Ելարան –
Ծիծաղ –
Ագահ –
Հզոր –
Սարսափելի –
8. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։
Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:
շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:
9. Գրի՛ր մեկ բառով:
Օրինակ՝ ման գալ -զբոսնել
Պար գալ –
Խաղ անել –
Բաց անել –
Կռիվ տալ –
Վախ զգալ –
Վազ տալ –
Հունձ անել –
10. Շարունակի՛ր:
Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին
հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ…….



1.Պատմի՛ր  6425թվի մասին  

 

Թիվը գրի՛ր տառերով:

6425-ն ունի  4___ հարյուրյակ  _2_ տասնյակ  5__ միավոր

Հարևան թվերն են՝

շ

Հաջորդող թիվն է՝

Նախորդող թիվն է՝

Մեծացրո՛ւ  3-ով:

Մեծացրո՛ւ 20-ով:

Մեծացրո՛ւ 200-ով:

Փոքրացրո՛ւ 7-ով:

Փոքրացրո՛ւ 50-ով:

Փոքրացրո՛ւ 500-ով:

Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը:

Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը:

6425-ի թվանշաններով կազմի՛ր քառանիշ թվեր:

Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով:

  1. 1-100 թվերը գրելիս քանի՞ անգամ պետք է օգտագործես 5 թվանշանը:

Պատասխան՝

  1. Գուշակի՛ր ժամը:

Ա. Ժամը քանի՞սն է: 10:15

Բ. Ժամը քանի՞սը կլինի երկու ժամ հետո:

Գ. Ժամը քանի՞սը կլինի հինգ ժամ հետո:

Դ. Ժամը քանի՞սը կլինի 5 րոպե հետո հետո:

Ե. Ժամը քանի՞սը կլինի 30 րոպե

Զ. Ժամը քանի՞սը կլինի 2 ժամ 15 րոպե հետո:

Է. Ժամը քանի՞սն էր 2 ժամ առաջ:

Ը. Ժամը քանի՞սն էր 4 ժամ առաջ:

Թ. Ժամը քանի՞սն էր 5 րոպե առաջ:

Ժ. Ժամը քանի՞սն էր 20 րոպե առաջ:

Ի. Ժամը քանի՞սն էր 3 ժամ 10 րոպե առաջ:

3.Գրի՛ր այն բոլոր եռանիշ թվերը, որոնց 

Միավորը 5 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 9:

Տասնավորը 8 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 7:

4.Գրի՛ր այն բոլոր եռանիշ թվերը, որոնց. 

Միավորը 5 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 9:

Տասնավորը 8 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 7:

Հարյուրավորը 2 է, իսկ մյուս թվանշանների գումարը 5:

Հարյուրավորը 2 է, իսկ մյուս թվանշանների գումարը 5:

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

40: 5 + 64: 8 + 72: 8 + 16 : 8 + 8: 8 =

15: 5 + 50: 5 + 5: 5 + 30: 5 + 25 : 5 =

459 + 27: 9 + 18: 9 + 63 : 9 + 9: 9 =

6.Թվերը գրի՛ր տառերով:

600 –  Վեց  հարուր

705 –  Յոթ  հարուր   հինգ

654–   Վեց  հարուր   հիսուն  հիսուն չորս

3023-

6245-

4309=

12015=

25432=

63120=

  1. Լրացրո՛ւ պակասող թվերը:

103

113

123

507

517

527

1111

2222

3333



Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:
Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր
կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո
իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից
առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա
բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր
վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ
թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն
9
սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ:
Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի
գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր
կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը
հետաքրքիր բաներ:
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:
2. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:
3. Երազանքիդ մասին պատմի՛ր:
4. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:
5. Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛
ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր
(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):



Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Հարցեր և առաջադրանքներ

1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:  Ծիծեռնակը բույն էր շինում, Եվ շինում էր , և երգում,
2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:  Բարի
3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու
վերնագրի՛ր:

Ամեն մի շյուղ կպցնելիս՝  Ամեն մի շյուղ կպցնելիս՝
4. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ
համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
5. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր

շինում  կպցնելիս  ավերակ  սնուցած  հափշտակեց  կրկին

Օրինակ՝ կպցնել-ամրացնել



Ճամփորդապատում՝

Այսօր  մենք  գնացել  էինք   Ծաղկալանջ  գյուղ,   այնտեղ  մենք  սովորեցրինք  աշխատել Word և  Paint ծրագրերով։   Մենք   միասին  երգ  սովորեցինք   և  գնացինք  դուրս ,   պարեցինք   հետո  մենք   նախաճաշեցինք  , խաղացինք։



Next page →