Monthly Archives: April 2024

Մեղուների մասին

Մեղուներն ապրում են մեծ խմբերով և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի
գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:
Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը:
Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով շգունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:
Առողջ և ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր
մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ:
Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր
մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում
սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:
Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հո/տառության ուժեղ
զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր
հեռավորությունից:
Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին
տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են
հուշել նաև ծաղիկների հեռավորությունը փեթակներից: Մեկ մեղուն օրվա մեջ կարող է
նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:
Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա
նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների և թռչելով մոտ
երեք հարյուր հազար կմ տարածություն:
Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ
փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց
սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Հարցեր և առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։
2. Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:



Մեղուների հովիվը և արջերը

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։
Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։
Նրանք ինձ կապեցին և որպես  գերի ծախեցին։
Սև օրեր սկսվեցին ինձ համար։
Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ
նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի
բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։
Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։
Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են
հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։
Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։  23
Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։
Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի
չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։
Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ
ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։
Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր և առաջադրանքներ
3. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

բացատներում-ազատ տեղ   դատարկ տեղ

ելարան-Փայտե շարժական սանդուղք:

4. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

5. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

6. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:Քա…ցր, դժբա…տ, …, գլու…, մե…ու, տ…ուր, ծա…ել, տե…ավորել, վա…եցնել, փա…նել:

7. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:
Ելարան –
Ծիծաղ –
Ագահ –
Հզոր –
Սարսափելի –
8. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։
Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:
շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:
9. Գրի՛ր մեկ բառով:
Օրինակ՝ ման գալ -զբոսնել
Պար գալ –
Խաղ անել –
Բաց անել –
Կռիվ տալ –
Վախ զգալ –
Վազ տալ –
Հունձ անել –
10. Շարունակի՛ր:
Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին
հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ…….



1.Պատմի՛ր  6425թվի մասին  

 

Թիվը գրի՛ր տառերով:

6425-ն ունի  4___ հարյուրյակ  _2_ տասնյակ  5__ միավոր

Հարևան թվերն են՝

շ

Հաջորդող թիվն է՝

Նախորդող թիվն է՝

Մեծացրո՛ւ  3-ով:

Մեծացրո՛ւ 20-ով:

Մեծացրո՛ւ 200-ով:

Փոքրացրո՛ւ 7-ով:

Փոքրացրո՛ւ 50-ով:

Փոքրացրո՛ւ 500-ով:

Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը:

Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը:

6425-ի թվանշաններով կազմի՛ր քառանիշ թվեր:

Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով:

  1. 1-100 թվերը գրելիս քանի՞ անգամ պետք է օգտագործես 5 թվանշանը:

Պատասխան՝

  1. Գուշակի՛ր ժամը:

Ա. Ժամը քանի՞սն է: 10:15

Բ. Ժամը քանի՞սը կլինի երկու ժամ հետո:

Գ. Ժամը քանի՞սը կլինի հինգ ժամ հետո:

Դ. Ժամը քանի՞սը կլինի 5 րոպե հետո հետո:

Ե. Ժամը քանի՞սը կլինի 30 րոպե

Զ. Ժամը քանի՞սը կլինի 2 ժամ 15 րոպե հետո:

Է. Ժամը քանի՞սն էր 2 ժամ առաջ:

Ը. Ժամը քանի՞սն էր 4 ժամ առաջ:

Թ. Ժամը քանի՞սն էր 5 րոպե առաջ:

Ժ. Ժամը քանի՞սն էր 20 րոպե առաջ:

Ի. Ժամը քանի՞սն էր 3 ժամ 10 րոպե առաջ:

3.Գրի՛ր այն բոլոր եռանիշ թվերը, որոնց 

Միավորը 5 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 9:

Տասնավորը 8 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 7:

4.Գրի՛ր այն բոլոր եռանիշ թվերը, որոնց. 

Միավորը 5 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 9:

Տասնավորը 8 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 7:

Հարյուրավորը 2 է, իսկ մյուս թվանշանների գումարը 5:

Հարյուրավորը 2 է, իսկ մյուս թվանշանների գումարը 5:

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

40: 5 + 64: 8 + 72: 8 + 16 : 8 + 8: 8 =

15: 5 + 50: 5 + 5: 5 + 30: 5 + 25 : 5 =

459 + 27: 9 + 18: 9 + 63 : 9 + 9: 9 =

6.Թվերը գրի՛ր տառերով:

600 –  Վեց  հարուր

705 –  Յոթ  հարուր   հինգ

654–   Վեց  հարուր   հիսուն  հիսուն չորս

3023-

6245-

4309=

12015=

25432=

63120=

  1. Լրացրո՛ւ պակասող թվերը:

103

113

123

507

517

527

1111

2222

3333



Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:
Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր
կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո
իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից
առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա
բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր
վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ
թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն
9
սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ:
Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի
գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր
կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը
հետաքրքիր բաներ:
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:
2. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:
3. Երազանքիդ մասին պատմի՛ր:
4. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:
5. Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛
ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր
(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):



Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Հարցեր և առաջադրանքներ

1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:  Ծիծեռնակը բույն էր շինում, Եվ շինում էր , և երգում,
2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:  Բարի
3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու
վերնագրի՛ր:

Ամեն մի շյուղ կպցնելիս՝  Ամեն մի շյուղ կպցնելիս՝
4. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ
համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
5. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր

շինում  կպցնելիս  ավերակ  սնուցած  հափշտակեց  կրկին

Օրինակ՝ կպցնել-ամրացնել



Ճամփորդապատում՝

Այսօր  մենք  գնացել  էինք   Ծաղկալանջ  գյուղ,   այնտեղ  մենք  սովորեցրինք  աշխատել Word և  Paint ծրագրերով։   Մենք   միասին  երգ  սովորեցինք   և  գնացինք  դուրս ,   պարեցինք   հետո  մենք   նախաճաշեցինք  , խաղացինք։



Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մերշ
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:  անգութ

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:



Կրթական փոխանակումներ Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոցում․ուսումնական ճամփորդություն



Տարօրինակ հարցեր Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր
տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն
այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ,
պատառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝
թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է,
որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս
ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր
նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում,
որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր
հարցերի պատասխանները:
7
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ
մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք
ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես
հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ
չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
Հարցեր և առաջադրանքներ

1.Նշված բառերն առանձնացրու և բացատրական բառարանի օգնությամբ  թոթվում-Թաթվելը, թոթվվելը   զանազան- Տեսակ-տեսակ          խրճիթ- Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն, Հյուղ:
բացատրի՛ր:

2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:
ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:  Մեջը  բան դնելու համար։
բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:   Լողա ջրի մեջ
գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:  Որ  սիրուն լինեն։

դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:  Որովհետև  չեն  կարողանում
ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:
5. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր
կազմի՛ր:
6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

7. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ
կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու

Սեղան



Ականջի գանգատը․ հորինուկ

Մի անգամ իմ ականջները սկսեցին գանգատվել։ Նրանք բոոքում էին, որ շատ բաներ սխալ են լսում։ Օրինակ՝ մի անգամ հեռվում կատուն մլավում է մենք մտածում ենք որ, երեխա է լացում, բայց հենց նայում ենք, տենում ենք որ, կատու է մլավում։



Next page →