Monthly Archives: October 2023

Շաշ հյուրը

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

  • Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։
  • Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել արտահայտությունները.
    • Երկինքը տրաքեց – անձրև
    • ճար չկա – անհնար
    • գործով են ընկնում – աշխատել

  • Նշի՛ր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը:
  • Առած-ասացվածքները խառնվել են: Միացրո՛ւ համապատասխան հատվածները: 

Ով աշխատի, իր խելքից է:

Ստի ոտը իրեն կանի:

Գդակը` մեծ, նա կուտի:

Ով ինչ անի, կարճ է:

Ինչ լինի մարդուն` տակը` դատարկ: 

  • Նշված բառերով բարդ բառեր կազմի՛ր: Օրինակ՝ տուն – առանձնատուն

Հյուր –  հյուրընկալ

Ջուր –  ջրաղաց

Ընկեր -ընկերասեր, դասընկեր



Հեքիաթ

ՄՈԽՐՈՏԸ

(ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ)

Մի հարուստ մարդու կին հիվանդանում է։ Տեսնում է մահը մոտենում է՝ կանչում է իր մինուճար աղջկանը, ասում է.

— Զավա՛կս, եղի՛ր լավն ու բարի, էն ժամանակ աստված միշտ քեզ կլսի, ես էլ երկնքից մտիկ կանեմ քեզ ու անբաժան քեզ հետ կլինեմ։

Ասում է ու արևը ապրողներին բաշխում, մեռնում։ Աղջիկն ամեն օր գնում է մոր գերեզմանի վրա լաց լինում և մնում է միշտ լավն ու բարի։

Ձմեռը գալիս է, ձյունը սպիտակ սավանով ծածկում է մոր գերեզմանը, իսկ գարնան արևը շողալուն պես հերը ետնակին է ուզում, աղջկա համար խորթ մեր է թերում։ Խորթ մերն հետը երկու աղջիկ է բերում, դրսից սիրուն ու ներսից չար ու սևահոգի։ Ու խորթ աղջկա համար սկսվում են սև օրերը։

— Մի՞թե էս կուռկուռն էլ մեզ հետ միասին պետք է տանը պարապ-սարապ նստի։ Ով ուզում է հաց ուտի, պետք է աշխատի։— Ասում են խորթ քույրերն ու տանիցը դուրս են անում, քշում խոհանոցը։ Լավ շորերն ու կոշիկները հագիցը հանում են, հին քուրչեր ու փետե ոտնամաններ են հագցնում. ծափ են տալիս՝ վրեն ծիծաղում.— «Մի էս իշխանուհուս մտիկ արեք է՜, տեսեք՝ ոնց է զուգվել, զարդարվել…»

Խեղճ աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր։ Առավոտը ծեգին պետք է վեր կենար ջուր կրեր, կրակ աներ, կարեր, կարկատեր, եփեր, թափեր։ Խորթ քույրերն էլ շարունակ նրան վշտացնում էին ու վիրավորում, ծաղրում էին, ընտրած ոսպն ու սիսեռը շաղ էին տալիս, մոխիրն էին ածում, ու նա նորից պետք է նստեր հատիկ-հատիկ հավաքեր։

Իրիկուններն էլ, երբ որ բանը վերջացնում էր, անկողին չուներ, կրակի առաջին՝ մոխրի վրա էր պառկում։ Դրանից էլ միշտ մոխրոտ էր լինում ու դրա համար էլ քույրերը ավելի անունը դրին Մոխրոտ։

Մի անգամ էս Մոխրոտի հերը, ուրիշ տեղ գնալիս, խորթ աղջիկներին հարցնում է, թե՝ ի՞նչ եք ուզում, որ ձեզ համար բերեմ։ Մինն ասում է — «Ինձ համար սիրուն շորեր բեր»։ Մյուսն էլ, թե — «Ինձ համար մարգարտե մանյակ բեր»։

—-Իսկ դու, Մոխրոտ ջան, դո՞ւ ինչ կուզես, որ քեզ համար բերեմ։

Մոխրոտն էլ ասում է.

— Հա՛յրիկ, էն ծառի ճյուղը, որ վերադարձիդ կդիպչի քո գլխարկին, էն ճյուղը կտրի ու բեր ինձ համար։

Հերը գնում է խորթ աղջիկների համար լավ շորեր է առնում, մարգարտե մանյակ ու թանկագին քարեր է առնում ու ճամփա ընկնում դեպի տուն։ Վերադարձին մի ծմակով անց կենալիս մի ընկուզենու ճյուղ դիպչում է գլխարկին, գլխարկը վեր գցում։ Էն ճյուղն էլ կտրում է հետը վերցնում, որ Մոխրոտին տա։ Տուն է հասնում, խորթ աղջիկների ուզածներն իրենց է տալիս, ընկուզենու ճյուղն էլ տալիս է Մոխրոտին։ Մոխրոտը շնորհակալ է լինում հորից, տանում է էն ընկուզենու ճյուղը մոր գերեզմանի վրա տնկում ու լաց է լինում։ Էնքան լաց է լինում, էնքան լաց է լինում, որ արտասուքով էն տնկած ընկուզենու ճյուղը ջրում է։ Ու ընկուզենու ճյուղը դուրս է գալիս, մեծանում, մեծ ծառ է դառնում։

Մոխրոտը օրը երեք անգամ գնում է էն ծառի տակ լաց է լինում ու աղոթք անում։ Ամեն անգամ էլ մի ճերմակ թռչուն գալիս է էն ծառին վեր գալիս ու, Մոխրոտն ինչ որ սրտով ուզում է, էն սրտով ուզածը վերևից գցում է ներքև։

Մի անգամ էլ թագավորը մի հանդես է սարքում, որ երեք օր երեք գիշեր պետք է քաշեր։ Իր տերության բոլոր գեղեցիկ աղջիկներին հրավիրում, հավաքում է էն հանդեսին, որ իր տղեն նրանց միջիցը իրեն համար հարսնացու ընտրի։ Խորթ քույրերը որ իմանում են իրենք էլ են հրավիրված, ուրախանում, աշխարհքով մին են լինում, Մոխրոտին ձեն են տալիս.— «Արի՛, Մոխրո՛տ, արի՛, մեր մազերը սանրի, մեր կոշիկները սրբի, մեր կոճակները մեր գցի, գնում ենք թագավորի պալատը խնջույքի»։

Ինչ որ ասում են, ամեն բան Մոխրոտը կատարում է, բայց սիրտն ուզում է, որ ինքն էլ պար գա, ինքն էլ ուրախանա, խորթ մորը խնդրում է, որ իրեն էլ հետները տանեն պալատը։

— Ը՛հ, հողեմ գլուխդ,— ճչում է խորթ մերը,— ակաս-մակաս՝ էդ մոխրոտ տեղովդ հենց դու էիր պակաս թագավորի պալատում։ Ոչ հագիդ հագուստ ունես, ոչ ոտիդ ոտնաման, դու էլ ես ուզում պալատումը պար գա՞ս, տո Մոխրոտ։

Դեռ էդպես խնդիրքը մերժում է, վերջն ասում է.

— Դե լավ. մի աման ոսպ եմ ածել մոխիրը, երկու ժամումը թե կջոկես՝ հետներս քեզ էլ կտանենք, թե չէ հո՝ չենք տանիլ։

Մոխրոտն էս լսում է թե չէ, ետևի դռնիցը դուրս է թռչում պարտեզ ու կանչում.

«Իմ ընկերնե՛ր, աղունակնե՛ր,
Երկընքի տակ թըռչող հավքեր,
Թըռե՜ք, եկե՛ք ամեն կողմից,
Վեր քաղեցեք ոսպը մոխրից.
Լավն՝ ամանը, վատը՝ ձեզ կեր,
Իմ ընկերնե՛ր, թըռչուն հավքե՛ր»։

Էս ասելն է լինում։ Մին էլ էն է տեսնում խոհանոցի լուսամուտից երկու ճերմակ աղավնի ներս ընկան, նրանց ետևից տատրակները, տատրակների ետևից էլ մնացած թռչունները։ Ծլվլալով իջնում են ուղիղ մոխրի վրա ու, կը՛տ-կը՛տ, կտուցներով սկսում են ոսպը մոխրից վեր քաղել, վատերն ուտել, լավերն ածել ամանի մեջ։ Մի ժամ էլ չի քաշում՝ բոլոր ոսպը ջոկում, հավաքում են, ետ թռչում գնում։ Մոխրոտը ամանն առնում է, ուրախ-ուրախ տանում տալիս խորթ մորը, ասում է՝ հիմի ինձ էլ հետը կտանի։ Խորթ մերն ասում է.— «Չէ՛, չեմ տանիլ, ոչ հագիդ հագուստ ունես, ոչ ոտիդ ոտնաման, ի՞նչպես պետք է պալատումը պար գաս։ Դու խաղք ու խայտառակ կլինես, մենք էլ քեզ հետ»։

Մոխրոտը լաց է լինում։ Էն ժամանակ խորթ մերն ասում է.

— Դե լավ՝ երկու աման ոսպը մի ժամում թե մոխրիցը ջոկեցիր, հետներս կտանենք, թե չէ՝ հո չէ։— Մտքումն էլ ասում է՝ «Էս հո իսկի չի կարող անի»։

Երկու աման ոսպն ածում է մոխիրը, իսկ Մոխրոտը ետևի դռնից պարտեզն է վազում.

«Իմ ընկերնե՛ր, աղունակնե՛ր,
Երկընքի տակ թըռչող հավքեր,
Թըռե՜ք, եկե՜ք ամեն կողմից,
Վեր քաղեցեք ոսպը մոխրից,
Լավն՝ ամանը, վատը՝ ձեզ կեր,
Իմ ընկերնե՛ր, թըռչուն հավքեր»։

Կանչում է թե չէ՝ խոոանոցի լուսամուտից թռթռալով երկու ճերմակ աղավնի են ներս ընկնում, նրանց ետևից տատրակները, տատրակների ետևից էլ մնացած թռչունները։ Ծլվլալով իջնում են մոխրի վրա ու, կը՛տ-կը՛տ, կտուցներով սկսում են ոսպր մոխրից վեր քաղել, վատերն ուտել, լավերն ածել ամանի մեջ։ Մի ժամ էլ չի՛ քաշում, բոլոր ոսպը ջոկում, հավաքում են, ետ թռչում գնում։ Մոխրոտը ամանն առնում է, ուրախ-ուրախ տանում է տալիս խորթ մորը, ասում է հիմի անպատճաո ինձ էլ կտանի հետը։ Խորթ մերն ասում է. -«Ինչ ուզում ես արա, մին է, քեզ հետներս չենք տանելու, ոչ հագիդ հագուստ ունես, ոչ ոտիդ ոտնաման, ի՞նչպես պետք է պալատում պար գաս։ Դու խաղք ու խայտառակ կլինես, մենք էլ քեզ հետ»։ Ասում է, երեսը շուռ տալիս, իր երկու գոռոզ աղջիկներին առնում գնում։

Մոխրոտը տանը մնում է մեն-մենակ։ Վեր է կենում գնում մոր գերեզմանի վրա, ընկուզենու տակին կանգնում ու կանչում.

«Ժաժ ե՛կ, իմ ծա՛ռ, ձըգիր զառ-վառ
Ոսկի-արծաթ շոր ինձ համար»։

Կանչում է թե չէ՝ ճերմակ թռչնակը ծառի վրիցը ոսկեկար ու արծաթակար մի ձեռք շոր ու ոտնամաններ է գցում ներքև։ Մոխրոտն իսկույն հագնում է ու շտապում պալատը։ Արծաթակար ու ոսկեկար զգեստը հագին՝ էնքան գեղեցիկ է լինում, որ խորթ մերն ու քույրերը չեն ճանաչում։ Ասում են՝ ով գիտի ինչ թագավորի աղջիկ է։ Մոխրոտն իսկի մտքներովն անց էլ չի կենում, ասում են՝ հիմի նա, տանը նստած, կեղտոտ-կեղտոտ՝ մոխրիցը ոսպն է ջոկում։

Թագավորի տղեն որ տեսնում է, իսկույն դեմն է գալիս, ձեռիցը բռնում է, հետը պար է գալիս ու էլ ձեռը ձեռիցը բաց չի թողնում։

Էսպես մինչև իրիկուն պար է գալիս, իրիկունն էլ, որ ուզում է տուն գնա, թագավորի տղեն ասում է.

— Ես քեզ ճանապարհ կդնեմ։

Շատ է ուզում իմանա, թե ո՞վ է էն գեղեցկուհին, ի՞նչ տանից է, ո՞ւմ աղջիկն է։ Բայց ճամփին մոխրոտը հանկարծ թռչում է, մտնում իր հոր աղավնոցը, կորչում։ Թագավորի տղեն սպասում է, մինչև որ Մոխրոտի հերը գալիս է։ Ասում է՝ էն անծանոթ գեղեցկուհին քո աղավնոցը մտավ։

Ծերունին միտք է անում.— Չլինի՞ թե մեր Մոխրոտն է էս գեղեցկուհին…

Աղավնոցը քանդում են, տակնուվրա են անում, ոչ Մոխրոտ կա, ոչ ուրիշ օքմին։

Դու մի՛ ասիլ՝ Մոխրոտը մի կողմից աղավնոցի գլուխն է բարձրացել, մյուս կողմից ներքև թռել ու մի ակնթարթում ընկուզենու տակ կանգնել։ Էնտեղ իր ճոխ զգեստները հանել է դրել մոր գերեզմանի վրա ու թոչնակը ետ է տարել, իսկ ինքը վազել է խոհանոց՝ նորից մոխրի վրա պառկել։ Խորթ մերն ու աղջիկներն էլ գալիս են տեսնում՝ ինչպես որ թողել են, էնպես Էլ՝ Մոխրոտը, գուրչերը հագին, մոխրի վրա պառկած, կողքին էլ ձիթի ճրագը մխում է։

Մյուս օրը հանդեսն էլ ետ նորոգվում է։ Հերը, խորթ մերն ու քույրերը դարձյալ նոր շորեր են հագնում ու գնում, իսկ Մոխրոտը շտապում է իր ընկուզենու տակն ու կանչում։

«Ժաժ ե՛կ, իմ ծա՛ռ, ձըգիր զառ-վառ
Ոսկի-արծաթ շոր ինձ համար»։

Ճերմակ թռչնակը առաջվանից ավելի գեղեցիկ մի ձեռք շոր է գցում ներքև։ Էս շորերը հագին Մոխրոտը որ չի հայտնվում խնջույքո՜ւմ՝ շափաղը պալատի պատերովն է տալիս, հանդիսականները մնում են բերանները բաց։ Դու մի՛ ասիլ՝ թագավորի տղի աչքն էլ հենց ճամփին է լինում։ Տեսնում է թե չէ՝ դեմն է վազում, ձեռիցը բռնում է տանում ու միմիայն նրա հետ է պարում շարունակ։ Ուրիշ պարեկներ էլ որ մոտենում են, ասում է՝ չէ, իմ պարընկերը սա է, միայն սրա հետ պետք է ես պար գամ։

Էլ ետ մութը որ ընկնում է՝ աղջիկն ուզում է գնա իրենց տունը։ Թագավորի տղեն ետևիցը գնում է, որ աչքով պահի, տեսնի թե ում տունն է մտնում։ Մոխրոտը վազում է ընկնում իրենց տան ետևի պարտեզը։ Պարտեզում մի տանձենի է լինում, լիքը հասած, հրաշալի տանձերով։ Սկյուռի նման ճարպիկ էն ծառն է բարձրանում ու ճյուղերի արանքում էնպես է կորչում, որ թագավորի տղեն չի էլ կարողանում նկատի, թե որտեղ թաքնվեց։ Սպասում է, մինչև Մոխրոտի հերը գալիս է։ Ասում է.

— Էն անծանոթ աղջիկը էլ ետ աչքիցս թռավ ու, կարծես թե՝ էս ձեր տանձենուն բարձրացավ…

Հերը միտք է անում.— «Չլինի՞ թե էս մեր Մոխրոտն է…» հրամայում է, կացինը բերում են, տանձենին կտրում են՝ վրեն ոչ ոք չկա։ Մտնում են խոհանոցը. տեսնում են, ինչպես միշտ, դարձյալ մոխրի վրա պառկած է։ Դու մի ասիլ՝ ծառի մի կողմից բարձրացել է, մյուս կողմից իջել, լավ շորերը տարել է տվել թռչնակին, հին գուրչը հագել ու էլ ետ եկել մոխրի վրա պառկել։

Երրորդ անգամն են տանեցիք գնում խնջույք։ Մոխրոտն էլ երրորդ անգամ վազում է մոր գերեզմանի վրա, իր ընկուզենու տակ կանգնում ու կանչում.

«Ժաժ ե՛կ, իմ ծա՛ռ, ձըգիր զաո-վառ
Ոսկի-արծաթ շոր ինձ համար»։

Էս անգամ ճերմակ թռչնակը մի էն տեսակ ճոխ ու շքեղ զգեստ է գցում ներքև, որ աշխարհքում հողեդեն մարդը ոչ ունեցել է, ոչ կունենա, իսկ ոտնամանները՝ զուտ ոսկուց։

Էս զգեստը հագին, զուգված-զարդարված որ հանդեսի մեջ դուրս է գալիս՝ ամենքն էլ արմանքից ու զարմանքից քշվում, վերանում են։ Իսկ թագավորի տղեն սկսում է հետը պարել, շարունակ պարել, ով որ էլ մոտենում է, ասում է.

— Չէ՛, մենակ ես պետք է պարեմ սրա հետ…

Էլ ետ որ մութն ընկնում է, Մոխրոտն ուզում է գնա, թագավորի տղեն էլ ուզում է ուղեկցի, բայց էնպես ձեռաց սահում է ու չքանում, որ տղեն չի էլ կարողանում ետևիցը հասնի։ Միայն թե թագավորի տղեն էս անգամ խորամանկություն էր բանեցրել։ Հրամայել էր, որ պալատի սանդուղքները ձյութեն։ Սանդուղքները ձյութած են լինում ու, շտապ իջնելու ժամանակ, աղջկա ձախ ոտնամանը կպչում է սանդուղքին, մնում։

Թագավորի տղեն ոտնամանը վերցնում է ու վրեն զարմանում, թե ինչքան է փոքրիկ ու ինչքան է սիրուն, էն էլ զուտ մաքուր ոսկուց։

Մյուս օրը վեր է կենում, ոտնամանն առնում, գնում Մոխրոտի հոր մոտ։ Ասում է՝ կա թե չկա, նա պետք է լինի իմ կինը, ում ոտին էս ոտնամանը կգա։

Խորթ քույրերը ուրախանում են։ Իրենք էլ փոքրիկ, սիրուն ոտներ են ունենում։ Մեծ քույրն իսկույն խնդմնդալով իր սենյակն է վազում, մերը կողքին կանգնում է, ինքը ոտնամանը ոտի վրա փորձում է։ Փորձում է, բայց փոքր է գալիս, ինչ անում է, չի անում, մեծ մատը ոչ մի կերպ ներս չի գնում։ Մերը դանակը հանում է իրեն է տալիս, ասում է.

— Ա՛ռ, մեծ պճեղդ կտրի, վախիլ մի՛, որ թագուհի դառնաս, ոտով հո չե՞ս ման գալու։

Աղջիկը դանակն առնում է, մեծ պճեղը կտրում, ոտը կոխում է ոտնամանի մեջ ու, մի կերպ ցավին հաղթելով, դուրս է գալիս թագավորի տղի մոտ։

Թագավորի տղեն ասում է՝ իմ հարսնացուն սա է, որ կա։ Էս աղջկանը գավակն է առնում, ձին քշում։ Բայց ճամփին էն գերեզմանի մոտից անց կենալիս՝ ընկուզենու վրից երկու ճերմակ աղավնի կանչում են.

Ղո՜ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նըկատում,
Ոնց է ոտից արյուն կաթում.
Փոքր է ոտին ոտնամանը,
Քու հարսնացուն մընաց տանը։

Էս թագավորի տղեն մտիկ է անում, տեսնում է՝ աղջկա ոտնամանից արյունը ծորելով գնում է։ Ձիու գլուխը ետ է շուռ տալիս, էս աղջկանը ետ տանում, ասում է՝ սա իմ հարսնացուն չի, թող մյուս քույրը փորձի՝ տեսնենք։

Երկրորդ քույրն է վազում իր սենյակը, որ ոտնամանը ոտին փորձի։ Պճեղները լավ են գնում, բայց սրա էլ կրու՛նկն է մեծ դուրս դալիս։ Մերը դանակը հանում է իրեն տալիս, ասում է.

— Ա՛ռ, կրնկիցդ մի քիչ կտրի, վախիլ մի՛, որ թագուհի դառնաս՝ ոտով հո չե՞ս ման գալու։

Աղջիկը կրնկից մի քիչ կտրում է, ոտը մի կերպ ոտնամանի մեջ է կոխում ու, ցավին զոռելով, դուրս է գալիս թագավորի տղի մոտ։

Թագավորի տղեն ասում է՝ հիմի արդեն գտա, սա է իմ հարսնացուն, որ կա։ Ձին նստում է, աղջկանը գավակն է առնում ու քշում։

Գերեզմանի կողքից անց կենալիս՝ ընկուզենու վրից էն երկու աղունակներն էլ ետ կանչում են.

— Ղո՛ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նըկատում.
Ոնց է ոտից արյուն կաթում.
Փոքր է ոտին ոտնամանը,
Քու հարսնացուն մընաց տանը։

Թագավորի տղեն մտիկ է անում, տեսնում՝ արյունը դուրս է ծորում աղջկա սպիտակ գուլպաների տակից ու ոտնամանից կաթկըթում։ Ձիու գլուխը ետ է շուռ տալիս, կեղծ հարսնացուին էլ ետ բերում իրենց տունը։ Ասում է.

— Սա էլ չի իմ իսկական ոարսնացուն։ Դուք էլ ուրիշ աղջիկ չունե՞ք…

Հերն ասում Է.— «Չէ՛, էլ ուրիշ աղջիկ չունենք։ Ճշմարիտ է, իմ առաջվա կնկա մահից հետո մի փոքրիկ աղջիկ մնաց, որ մենք Մոխրոտ ենք ասում, բայց դե նա ձեզ վայել հարսնացու չի, որտեղից որտե՜ղ…»

Թագավորի տղեն ուզում է անպատճառ Մոխրոտին տեսնի.

— Չէ՛, ամա՜ն,— ասում է խորթ մերը.— նա էնպես կեղտոտ է, որ վրեն մտիկ անել չի լինիլ։

Բայց թագավորի տղեն կանգնում է, թե՝ ինչ ուզում է լինի, պետք է տեսնեմ, ու ձեն է տալիս, Մոխրոտին կանչում։

Մոխրոտը, երեսն ու ձեռները շարմաղ լվացած, դուրս է գալիս, գլուխ տալիս թագավորի տղին։ Սա էլ ոսկի ոտնամանը նրան է տալիս, որ ոտին չափի։

Տեղն ու տեղը նստարանի վրա նստում է, փետե կոպիտ ոտնամանները հանում, ոսկի ոտնամանը հագնում։ Էնպես է ոտին գալիս, ոնց որ հալած-թափած։ Որ ոտի է կանգնում ու ժպտալով թագավորի տղի աչքերի մեջը նայում, թագավորի տղեն հանկարծ ճանաչում է, տեսնում է՝ սա հենց էն գեղեցկուհին է, որի հետ ինքը պարում էր ու որին ման է գալիս։

— Ահա,— ասում է,— վերջապես գտա իմ իսկական հարսնացուն։

Խորթ մերն ու իր աղջիկները վախից վեր են թռչում, նախանձից ու ցավից քաթանի պես գունատվում։ Թագավորի տղեն իր ձին հեծնում է, Մոխրոտին գավակն առնում ու թռչում դեպի իր պալատը։ Մոխրոտի մոր գերեզմանի մոտից անցնելիս՝ ընկուզենու վրից էն երկու ճերմակ աղունակները մնչում են.

— Ղո՛ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նըկատում,
Էլ արյուն չի ոտից կաթում.
Ոտնամանը ոտինն է բուն,
Բարով տանես քո հարսնացուն։

Էսպես մնչում են, հետո ցած են թռչում, մինը Մոխրոտի աջ ուսին է բազմում, մյուսը՝ ձախ ուսին։ Ու էդպես էլ մնում են։

Հարսանիքի ժամանակ Մոխրոտի խորթ քույրերն էլ են գալիս, որ իրենց վրա էլ կաթի նրա բախտիցը, ու իբրև թե ուրախանում են։ Պսակ գնալիս մեծը Մոխրոտի աջ կողմն է կանգնում, փոքրը ձախ կողմը, ու աղունակները մեծի աջ աչքն են հանում, փոքրի ձախ աչքը։ Պսակից ետ գալիս մեծը ձախ կողմն է անցնում, փոքրը աջ կողմը։ Էս անգամ էլ աղունակները մեծի ձախ աչքն են հանում, փոքրի աջ աչքը, ու թողնում են։ Ու էսպես, երկուսն էլ իրենց չարությունից կուրանում են ու ամբողջ իրենց կյանքում էլ մնում են կույր։



Պլանետարիում

Ես շատ եմ սիրում երբ մենք բոլորով գնում ենք ճամփորդության։ Այս անգամ գնացել էինք Պլանետարիում, որտեղ ես առաջին անգամ էի այցելում։ Ինձ շատ դուր եկավ այնտեղ։ Մենք մուլտֆիլմ դիտեցինք արևի մասին։ Այնտեղ կային գունավոր փափուկ աթոռներ։ Ես խնդրեցի, որ տանն էլ դրանցից գնեն ինձ համար, դրանք շատ հարմար էին։ Արևի մասին մուլտֆիլմը տպավորիչ էր և ուսուցողական, բայց ես քիչ բաներ հիշեցի։ Մենք խաղեր խաղացինք անգլիական այգում և կաղիններ հավաքեցինք։



English

I am Zara. I am from Yerevan. My family is little: Father, Mother, my grandmother . My father’s name is Taron. He is a policeman. My mother’s name is Anahit. She is a lawer. I like my family so much.



Մաթեմատիկա 20.10.2023

51.Հաշվի՛ր արտահայտության արժեքը

220+175+125+180=700

165+130+135+270=700

294+485+106+115=1000

496+160+240+104=1000



էշի ձուն

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե` – Ախպերացու, էս ի՞նչ է:

Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.

  • Էշի ձու:

Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.

  • Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…

Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.

  • Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ:

Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:

Կինն ասում է.

  • Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:

Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`

  • Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր: հալիվոր-
  2. Շարունակի՛ր  նախադասությունները.

Մի հալիվոր գնում է քաղաք, ….

Դու մի ասի, էդ քարի տակ …

Մի էշի ձու առա, …

  • Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին:
  • Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը.

Էշի բեռն ինչքան _________ լինի, այնքան ___________ կգնա:

  • Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:
  • Հորինի՛ր. 



Մաթեմատիկա

47. ? -նները փոխարինի՛ր այնպիսի թվերով, որ ստանաս ճիշտ հավասարություն։

25×3=3×25

8×30=3×8

7×6=6×1

4×10=20×2

10×3=2×15

5×5=5×2

48. Համեմատի՛ր ( ><=)

264+304     264+304

264+304     (264+30)+304

264+304     (264-20)+304ցնալով, որ մատիտը գրիչից 20 դրամով էժան է։

Արամը 1 գրքի և 1 գնդակի համար վճարեց 760  դրամ։ Հաշվի՛ր, թե Սուրենը որքան վճարեց 1 գրիչի և 1 գնդակի համար՝ իմանալով, որ գիրքը գրիչից 120  դրամով թանկ է։



Untitled

44․Շարքերից մեկի թվերը դասավորված են նվազման կարգով։ Այդ թվերի որոշ թվանշաններ փոխարինված են x-ով։ Որն է այդ շարքը, շարքն ընդգծի՛ր այլ գույնով։

XX                                 2XX9X986X
859X985X2XX
85X2XXXX9X9
9X986X85X2XX
55+13+7Ե
45։9X5Ա
5X6X2Բ
9X1-8:1Ի

45. Եթե  աղյուսակի վանդակները ճիշտ լրացնես, կկարդաս Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի  հին և  ներկա անունները։

 70։7+9x9Է
64:8-8:8Վ
18×0+9×6Ր
9×5-8×5Ն


Untitled

Խուլի այծերը

                                                                                                   Աթաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:

Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.

  • Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
  • Լավ է՝ այսպես ցանեմ, – ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:

Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.

  • Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:

Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.

  • Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, – ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
  • Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
  • Ինչ ես խոսում, – ասում է այծատերը, – ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
  • Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
  • Չէ, ես էս այծն եմ խոստացել, – կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:
  • Ա՛յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:
  • Այ նանի, – ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
  • Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ.                                                     

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։  Խուլը կորցնում է այծը։
  2. Նշի՛ր այն հատվածը, որը քեզ դուր եկավ։
  3. Տեքստից դուրս գրի՛ր ի՞նչ հարցին պատասխանող բառեր և դարձրո՛ւ հոգնակի (շատացրու): Օրինակ՝ այծ(ի՞նչ)-այծեր(ինչե՞ր)
Ի՞նչԻնչե՞ր
այծայծեր
պոզ պոզեր
 ձեռք ձեռքեր
 թափթափել 
  
 
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
1.       Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
  
 
 
 
 


Untitled

41. Լրացրու թվերը։

9 × 4 = 36=100-64

6×7=42= 100 -58

36 =6x. 6=80-44.

8×6=48=100-52

48 =.x…..=……. – 22

7×5=…….=100-……..

5 X 4 = 100-……..

43․ Լուծի՛ր խնդիրը

Վարորդը ավտոմեքենայի մեջ վառելիք լցնելու համար պետք է վճարի 6500 դրամ։ Վաճառողը որքա՞ն դրամ պետք է վերադարձնի , եթե վարորդը նրան տա մեկ 5000 և  երկու 1000 դրամանոց թղթադրամ։



Next page →